ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Ոսկե առիթը

Ոսկե առիթը
11.04.2026 | 21:59
Ապրիլի 12

Ես եմ ձեր Առաջնորդը:
Զորություն և օգնություն կստանաք` ըստ անհրաժեշտի: Դուք պարզապես վստահեք Ինձ ամբողջովին:
Մի՛ վախեցեք:
Ես ձեզ լսելու ավելի պատրաստ եմ, քան թե դուք` Ինձ խնդրելու: Քայլեք Իմ ճանապարհով և վստահ եղեք, որ օգնություն կստանաք:
Մարդու կարիքը` առիթն է Աստծո օգնության: Ես սիրում եմ օգնել ու փրկել: Մարդու հավատը իրական արտահայտություն կստանա: Հավատքի այդօրինակ արտահայտությունը հենց Աստծո ուզածն է, որպեսզի ցույց տա Իր զորությունը: Հավատքն այն բանալին է, որ բաց է անում Աստծո հարստության շտեմարանը:
Իմ հավատարիմ հետևորդներ, դուք կատարելության եք ձգտում, սակայն տեսնում եք ձեր դառը ձախողումները: Մինչ Ես ձեր հավատարմությունն եմ տեսնում, ինչպես որ մայրն է իր զավակի վրայից հանում անմաքուր զգեստը, անկատար գործը, և մաքուր զգեստներ հագցնում, կատարելություն, իր ջերմ սիրուց մղված. այդպես և Ես եմ վերցնում ձեր փոքրիկ հավատարմությունը և պսակում այն կատարելությամբ:
Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ